ENGLISH

Advertisements

Մոլորակներ

Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները:

Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր:

Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուռնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:
Մոլորակների ուղեծրերը
Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս:
images

Տիեզերք

Տիեզերք, ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ էներգիան և մատերիան (նյութական աշխարհը)։

Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը։ Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում։ Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։ Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների։ Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ։ Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից։ Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ։ Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը։ Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ։ Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում։ Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում։ Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ։ Այսինքն` երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին։

«Տիեզերք». նախագիծ առաջին դասարանի համար

Նպատակը՝

Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  նախագրային և նախաթվային շրջանի ուսուցման կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում,  իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Տեսողական-պատկերային մտածողության զարգացում
  • Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում
  • Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում
  • Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին. վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը:
  • Շրջապատի նկատմամբ  հոգատար վերաբերմունքի ձևավորում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ընթացքը.

Մաթեմատիկական գործունեություն. Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով  առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ / վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը/: Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Աշխատանք անհատական նեթբուքներով: Սովորողների նեթբուքների մեջ  Smart notebook ծրագրի ներբեռնումից հետո Smart առաջադրանքները ուղարկվում են էլեկտրոնային հասցեներին: Յուրաքանչյուր սովորող դասարանում կատարում է առաջադրանքները իր նեթբուքով: Քննարկումը և ստուգումը կատարում ենք էլեկտրոնային գրատախտակով:

Կազմվում են աշխատանքային թերթիկներ / առարկաների տարածական առնչություններ/ յուրացրած գիտելիքների ամրապնդման համար:

Լեզվագործունեություն՝

Հանելուկներ, շուտասելուկներ արևի, լուսնի, երկնային այլ մարմինների վերաբերյալ:

«Առավոտը գյուղում»  «Լուսին», «Գիշեր» բանաստեղծությունների, «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթի ուսուցում /պատմությունից ամբողջական մասի առանձնացում, նախադասություն- բառ- վանկ շղթա/:

Տիկնիկային ներկայացում «Երկինքը փուլ է գալիս»:

Բանաաստեղծությունների ձայնագրում:

Երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին:

Կերպարվեստ՝

Աշխատանք ջրաներկով.

Թեման՝ Երկնքի գույները, Տրամադրություն  գույներով /արև, ամպ, լուսին, գիշեր, ցերեկ/:

Մեդիատեխնոլոգիա՝

Paint ծրագրի միջոցով երկնային մարմինների նկարներ, լուսանկարներ ֆոտոխցիկով /գիշերային երկինք, աստղեր, լուսին, ամպեր/, ձայնագրություններ:

Դիտումներ, դիտարկումներ. Բացօթյա դաս բակ-պարտեզում: Այցելություն կրթհամալիրի աստղացուցարան: Մուլտֆիլմերի դիտում:

Նախագծի արդյունքը. Ֆոտոշարքերի, ֆիլմերի թողարկում կայքում և բլոգում, տիկնիկային ներկայացում:

Ղ. Աղայան. «Առավոտը գյուղում»

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով: