Իմ Դպրոցը

Իմ դպրոցը

Իմ դպրոցը լուսավոր է, իմ դպրոցի ընկերները լավն են, գեղեցիկ են, շատ ուրախ են։

Իմ դպրոցում գեղեցիկ ծաղիկներ կան։

Իմ դպրոցի ուսուցիչները բարի են։

ԻՄ ԴՊՐՈՑԸ

Advertisements

Հ. Թումանյան «Անբան Հուռին»

«ԱՆԲԱ ՀՈՒՌԻՆ»

 

Անբան Հուռին

Երբ իմացա դիջիթեք ստուգատեսի մասին, դասղեկիցս՝ Տաթև Թամազյանից, ցանկացա մի հեքիաթ ներկայացնել, և իհարկե համընկավ Թումանյանական օրերի հետ և մայրիկիս հետ որոշեցինք ընտրել Հ. Թումանյանի հեքաիթներից մեկը՝ իմ ներկայացման համար։ Մարյս իմ համար կարդաց մի քանի հեքիաթ. «Անխելք Մարդը», «Անհաղթ Աքլորը», «Ճամփորդները», «Ծիտը», «Երկինքը Փուլ է Գալիս», «Անբա Հուռին» և «Պոճչատ Աղվեսը», և ես որոշեցի ընտրել «Անբան Հուռին։» Մայրիկիս հետ միասին ընտրեցինք տիկնիկներին՝ հայկական տարազներով, և նկարահանեցինք հեքիաթը։

ԴԻՋԻ+ԴԴՈՒՄ

Դիջի+Դդում

 

digi-ddum

Շաբաթ օրը, փետրվարի 07-ին գնացել էինք «Մայր» դպրոց մասնակցելու «Ղափամայի» ծեսին։ Այդ ժամանակ մոտս միտք հղացավ պատրաստել մի դիջի դդում և ներկայացնել ստուգատեսին։

Մայրիկիս  հետ երկար մտածեցինք, թե ինչպիսի դդում պատրաստեմ։ Հիշեցի, որ մորաքույրս ինձ նվիրել էր մի գործիք, որը այրում է փայտը, բայց, որի հետ երբեք դեռ չէի աշխատել, որոշեցի փորձել։

Ասեմ, որ բավականին դժվար ստացվեց, քանի որ, գործիքը շիկանում էր և ինձ դժվար էր փայտը այրել, անգամ աշխատանքի ժամանակ այրեցի մատս, այդ իսկ պատճառով մայրիկս օգնեց վերջացնել այրման ընթացքը, իսկ ես ներկեցի իմ դիջի դդմին։