ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում էԲուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենիսի կամ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով «գմբեթավոր դահլիճ» տիպին պատկանող Կաթողիկե եկեղեցուց, գավթից,սեղանատնիցգրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։

Թեղենյաց վանքի պեղումներով հայտնաբերված խեցեղենը հիմնականում բեկորային է։ Այն բաժանվում է 2 մեծ խմբի՝ տնտեսական-կենցաղային և շինարարական։ Իր հերթին, տնտեսական-կենցաղային խեցեղենի մեջ առանձնանում է 2 խումբ՝ հասարակ խեցեղենը, որը ճնշող մեծամասնություն է կազմում, և ջնարակապատը։

Հասարակ խեցեղենը ըստ կիրառության բաժանվում է հետևյալ խմբերի՝

կարասներ,

ջրամաններ,

կճուճներ,

սեղանի առօրյա սպասք (ափսե, պնակ, փիալա, քրեղան, մատուցարան),

ձիթաճրագներ,

ծխամորճեր:

800px-%d5%a9%d5%a5%d5%b2%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d6%81_%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80

Advertisements

ԵՍ և Իմ ԸՆՏԱՆԻՔԸ…

Ես Մանե Հովսեփյանն եմ։

Ես սիրում եմ իմ ընտանիքը և շատ հավատարիմ եմ նրանց։

Բոլորն ասում են, որ ես սիրուն եմ նկարում։

Ես կարող եմ լողալ տարբեր լողաձևերով և զարմացնել բոլորին։

Ես ընկերասեր եմ և շատ ընկերներ ունեմ:

***

Մեր ընտանիքում ապրում ենք հայրիկս, մայրիկս, ես և եղբայրս։

Իմ եղբայրը երեք տարեկան է, իսկ  ես յոթ տարեկան եմ։ Հայրիկս և մայրիկս առավոտյան գնում են աշխատանքի, ես գնում եմ դպրոց, իսկ եղբայրս՝ բզեզի դպրոց։

Մենք ընտանիքով  սիրում ենք ճամփորդել։

Ես սիրում եմ իմ ընտանիքը։

 

%d5%a5%d5%bd%d5%ab%d5%b4-%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84%d5%a8