АЗБУКА

Advertisements

Ուսումնական օրացույցը` կազմակերպիչ

Ուսումնական օրացույցը` կազմակերպիչ

Ես Մանեի մայրն եմ, և նախորդ ուրբաթ օրը մասնակցեցի  գիտագործնական հավաք 2017 կլոր սեղանին:

Կարևոր մի դիտարկում ունեմ բոլորիս համար:

Տաթևը Թամազյան ներկայացրեց ՙՙ Ուսումնական օրացույց՚՚ նախագիծը, որը շատ տպավորիչ էր և իհարկե օգտակար ոչ միայն սովորողի, այլ նաև ծնողի համար:

Օրացույցում շատ մանրամասն նա նշել է յուրաքանչյուր ամսվա կատարված և կատարվելիք նախագծերը, որոնք հղումով ուղղորդվում են դեպի սովորողի և դասարանի կատարած աշխատանքներ՝ մուտքագրված Տաթևի բլոգում, որն էլ շատ լավ գործիք է, որպեսզի հետևես դասարանական նախագծերին և իհարկե շատ հեշտությամբ հնարավորություն է տալիս շարունակ թարմացնել սովորողի բլոգը:

Կարծես թե մի մեծ շղթա լինի, ուր ոչինչ աննկատ չի մնում:

23.01.2017