ՄԱՆԵԻ ՕՐԱԳԻՐԸ

21.03.2017

Առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք, հետո դասարանում Հովհաննես Թումանյանի «Ուլունքը» արտասանեցինք, խաղ մաթեմատիկա խաղացինք, անգլերենի գույները սովորեցինք և գունազարդեցինք։

Հանգստացանք, իսկ հետո Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոն» կադացինք։ Երկարացված օրը սկսվեց…

24.03.2017

Առավոտյան դպրոցում մենք ընդհանուր պարապմունքին մասնակցեցինք, հետո դասարանում արտասանեցինք «Տերև»-ի ոտանավորը, որի հեղինակը  Համո Սահյանն է։ Մաթեմատիկայի չամին բաժանում և բազմապատկումը բերանացի կրկնեցինք, ճաշեցինք և միաժամանակ ոզնու մասին պատում գրեցինք։ Իսկ  հետո սկսվեց անգլերենի դասը։

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ։ 27-31 մարտի, 2017 թ.

Արդեն սկսվել են արձակուրդները, բայց ես գնում եմ դպրոց, որ մաթեմատիկաս ավելի լավ ամրապնդեմ։ Երեկոյան ես, քույրիկս և եղբայրս գնացինք «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմը դիտելու։

Եկրորդ օրը նորից առավոտյան դպրոց գնացի, իսկ երեկոյան ռուսերենի հանձնարարություններս կատարեցի։

Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ես կրկին գնացել էի դպրոց, հետո եկա տուն ռուսերեն և մաթեմատիկա դասերս կրկնեցի։ Իսկ հետո գնացի լողավազան՝ լողալու։

Մոռացել եմ ասել, որ այս շաբաթ երկու անգամ էլ հաճախել եմ խեցեգործության պարապմունքի. հայելի եմ պատրաստում մայրիկիս համար։

Ուրբաթ օրը ես և հայրիկս մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցեցինք, բայց չէի նկատել, որ ժամանակին չեմ ուղարկել։

Մինչ այդ գնացել էի եղբայներիս հետ «Փոքրիկ տնօրենը» մուլտֆիլմը դիտելու, ապա տատիկիս տուն՝ խաղալու։

Արձակուրդներս անցկացրեցի շատ լավ և անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի կրկին սկսվեն դասերը, որ ընկերներիս տեսնեմ։

Advertisements