Գնդիկ-Բոքոնիկ

Լինում են, չեն լինում մի պառավ ու մի ծերուկ են լինում։ Մի օր ծերուկը պառավին խնդրում է.

_ Պառա՛վ  ջան, մի գնդիկ-բոքոնիկ թխիր։

_ Ինչո՞վ թխեմ, ալյուր չոււնենք։

_Է՜, պառավ ջան, տաշտակը քերիր, մեջը ավլիր, կարող է մի բան դուրս գա։

Պառավը վերցնում է սագի թևիկը, տաշտակը քերում-քերում, մեջը ավլում, հավաքում է մի բուռ ալյուր։

Թխում է պառավը մի գնդիկ-բոքոնիկ, դնում պատուհանի գոգին, որ սառի։

Գնդիկ-բոքոնիկը մնում է մնում ու հանկարծ լուսամուտից գլորվում նստարանին, նստարանից՝ հատակի վրայով դեպի դուռը, շեմքից ցատկում է նախասենյակ, նախասենյակից՝ գլորվում բակ, այնտեղից դուրս է թռչում ու գլորվում ճանապարհով։

Գլորվում է գնդիկ-բոքոնիկը ճանապարհով, հանդիպում է մի թզուկի։

-Գնդիկ-բոքոնիկ ինչ՜ անուշ ես բուրում, ես քեզ կուտեմ։

-Մի կեր, մի կեր ինձ, ես քո համար երգ կերգեմ,- ու երգում է.

«Այո,՛ ես շատ անուշ եմ ու համեղ, իսկ դու շատ փոքր ես, որ ինձ ուտես»։

Գլորվում, գլորվում է,  հանդիպում ոզնուն և ասում.

-Ա՛յ դու փշոտ ոզնի, ինձ չեն վախեցնում քո փշերը, որովհետև ես շատ ճանպիկ եմ և ես կփախչեմ քեզնից և գլորվում է։

Ոզնին զարմացած նայում է նրա հետևից և ինքն իրեն խոսում.«Բայց քեզ ո՞վ էր պատրաստվում ուտել, ա՛յ մեծամիտ»։ Գնդիկ-բոքոնիկը  ճանապարհին հանդիպում է ագռավին.

-Այդ ուր ես գնում այդպես խունջիկ մունջիկ։

-Գնում եմ աշխարհը տեսնելու և ինձ ցույց տալու։

-Գնա, գնա շուտով մեկը քեզ կուտի կառռ,՜ կառռ՜,-ծիծաղում է նրա վրա ագռավը։

Նրա խոսքերից վախենում է Գնդիկ-բոքոնիկը, վարդագույն թշերը գունատվում և լեղապատառ  փաղչում է տատիկի ու պապիկի մոտ։

Advertisements

ՄԵՂՈՒՆ ՈՒ ՃԱՆՃԸ

I

Ժամանակով Ճանճը ճոն էր,
Մղուն էլ թևին ձեռնոց չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Գտել էր մի ագռավի մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Ճանճի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Ճանճ,
Թևերս մըրսեց, ի սեր ասծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի ձեռնոց կարի թևիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Մեղու,
Մի ձեռնոց ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Շաբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի ձեռնողի վարձ:

Շաբաթ օրը քեռի Մեղուն`
Ուստից առաջ` բաց-բաց թևին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Ճանճի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… ձեռնոցս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,

Մեղվին տեսավ, թևի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեմ.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, անգամ, գընամ ու գամ…
Ասավ Մեղուն ու բարկացած
Վերադարձավ թևերը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Ճանճ՜, էլ բաց թևերով Մեղու ՜ …

Բանը հասավ դիվանբաշուն:
Մեղուն մինչև գընաց, եկավ,
Ուստա Ճանճը կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Մեղուն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Ճանճին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա հասնում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Ճանճը հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Տզտզում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Հինգշաբթի 6 ապրիլի

 

Տիար Բլեյանի հետ հանդիպում

tiari het handipum

Մենք գնացել էինք Մեդիա կենտրոն ապա բաժանվեցինք երկու խմբերի. մի խումբը բարձրացավ վերև, որ շախմատ խաղա, իսկ մյուս խումբը  Տիար Բլեյանի  հետ՝ զրուցելու։ Զրույցի ժամանակ ես պատմեցի, թե ինչ նյութեր եմ տեղադրում իմ բլոգում։ Հետո պատմեցի, որ ես այս տարի փետրվարին գնացել էի Համբուրգ քաղաք, որպեզի ներկա գտնվեի Անդրե Ռուիի համերգին։