Գնդիկ-Բոքոնիկ

Լինում են, չեն լինում մի պառավ ու մի ծերուկ են լինում։ Մի օր ծերուկը պառավին խնդրում է.

_ Պառա՛վ  ջան, մի գնդիկ-բոքոնիկ թխիր։

_ Ինչո՞վ թխեմ, ալյուր չոււնենք։

_Է՜, պառավ ջան, տաշտակը քերիր, մեջը ավլիր, կարող է մի բան դուրս գա։

Պառավը վերցնում է սագի թևիկը, տաշտակը քերում-քերում, մեջը ավլում, հավաքում է մի բուռ ալյուր։

Թխում է պառավը մի գնդիկ-բոքոնիկ, դնում պատուհանի գոգին, որ սառի։

Գնդիկ-բոքոնիկը մնում է մնում ու հանկարծ լուսամուտից գլորվում նստարանին, նստարանից՝ հատակի վրայով դեպի դուռը, շեմքից ցատկում է նախասենյակ, նախասենյակից՝ գլորվում բակ, այնտեղից դուրս է թռչում ու գլորվում ճանապարհով։

Գլորվում է գնդիկ-բոքոնիկը ճանապարհով, հանդիպում է մի թզուկի։

-Գնդիկ-բոքոնիկ ինչ՜ անուշ ես բուրում, ես քեզ կուտեմ։

-Մի կեր, մի կեր ինձ, ես քո համար երգ կերգեմ,- ու երգում է.

«Այո,՛ ես շատ անուշ եմ ու համեղ, իսկ դու շատ փոքր ես, որ ինձ ուտես»։

Գլորվում, գլորվում է,  հանդիպում ոզնուն և ասում.

-Ա՛յ դու փշոտ ոզնի, ինձ չեն վախեցնում քո փշերը, որովհետև ես շատ ճանպիկ եմ և ես կփախչեմ քեզնից և գլորվում է։

Ոզնին զարմացած նայում է նրա հետևից և ինքն իրեն խոսում.«Բայց քեզ ո՞վ էր պատրաստվում ուտել, ա՛յ մեծամիտ»։ Գնդիկ-բոքոնիկը  ճանապարհին հանդիպում է ագռավին.

-Այդ ուր ես գնում այդպես խունջիկ մունջիկ։

-Գնում եմ աշխարհը տեսնելու և ինձ ցույց տալու։

-Գնա, գնա շուտով մեկը քեզ կուտի կառռ,՜ կառռ՜,-ծիծաղում է նրա վրա ագռավը։

Նրա խոսքերից վախենում է Գնդիկ-բոքոնիկը, վարդագույն թշերը գունատվում և լեղապատառ  փաղչում է տատիկի ու պապիկի մոտ։

Հրատարակված

manehovsepyan

Ես Մանեն եմ, ծնվել եմ Երևանում, 2009թ.-ի հունիսի 13-ին: Սիրում եմ ստեղծագործել, երգել, կարդալ լողալ և ընտանիքիս հետ ճամփորդել։ Շարունակելի․․․

Թողնել մեկնաբանություն