ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

IMG_6858

Ես ամառային արձակուրդներին իմ ընկեր Արմինեի և Սարգիսի հետ հաճախել եմ խեցեգործության ամառային ճամբար։

Մենք ճամբարի օրերին գնացել ենք Մարտիրոս Սարյանի թանգարան,  Ազգային պատկերասրահի Հակոբ Գյուրջյան քանդակների սրահ, գնացել ենք Սերգեյ Փարաջանովի թանգարան և այլ շատ  արվեստանոցներ՝ նկարչության, բատիկաի, քանդակագործության։

Յուրաքանչյուր այցից հետո վերադառնում էինք արվեստանոց և տպավորությունները կիսվում թղթի հետ, նաև ցայտաղբյուրի մոտ ջրվում էինք։

Խեցեգործության ճամբարը ավարտվեց և ես իմ ընտանիքի հետ գնացի  Հունաստանի Խալկիտիկի կղզի՝ հանգստանալու։

Այս տարի ես ավելի լավ էի լողում, կարողանուիմ էի մենակով լողալ ծովի խորքերը և սուզվելով ՝  հատակից հավաքել խխունջներ։ Ես այնտեղ առաջին անգամ նավ նստեցի և մենք մոտեցանք ափ չունեցող կղզի որտեղ ջուրը խորն էր և ես կարողացա լողալ, նույնիսկ ծնողներս Էին զարմացել։

  Իհարկե, ես չէի մոռանում  ամառային ընթերցանության մասին։ 

IMG_6696

Advertisements
Պատկեր

ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

IMG_6859

Այս տարի,  ծննդյանս օրը, իմ դասընկերուհի Մարիամը ինձ նվիրել էր «Փոքրիկ տիկիններ» գունազարդ գիրքը, որի հեղինակն է ամերիկացի գրող ԼՈՒԻՍԱ ՄԵՅ ԷԼՔՈԹԸ ։

Պատմվացքը Մարչ ընտանիքի մասին է, պարոն և տիկին Մարչի և նրանց դստրեր՝ Մեգի, Ջոի, Բեթի և Էմիի։ 

   Գիրքը ինձ շատ է դուր եկել,  այն յուրահատուկ է նրանով, որ սովորեցնում  է բարի լինել և օգնել աղքատ ընտանիքներին։ Հերոսներից ամենաշատը ինձ դուր է եկե Էմին, նա ինձ սովորեցրեց, որ մարդու կյանքում հարազատնեը ավելի կարևոր են քան իրերը։

 Ի՜նչ լավ էր, որ նրանց հայրը պատերազմից  վերադարձավ տուն հենց  Սուրբ Ծննդյան գիշերը։ Պարոն Մարչին դիմավորեցին ցնծալի աղաղակներով, ուրախության արցունքներով և կարոտալից համբյուրներով։ Բոլորը երջանիկ էին։

 

Բեթը պատուհանից դուրս նայեց. Ջոն ու Լորին բակում ձնեմարդ էին պատրաստել։ Ի՜նչ երջանիկ եմ։ Եթե միայն հայրիկն էլ վերադառնար…»,- մտածեց աղջիկը։