Պատկեր

ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

IMG_6859

Այս տարի,  ծննդյանս օրը, իմ դասընկերուհի Մարիամը ինձ նվիրել էր «Փոքրիկ տիկիններ» գունազարդ գիրքը, որի հեղինակն է ամերիկացի գրող ԼՈՒԻՍԱ ՄԵՅ ԷԼՔՈԹԸ ։

Պատմվացքը Մարչ ընտանիքի մասին է, պարոն և տիկին Մարչի և նրանց դստրեր՝ Մեգի, Ջոի, Բեթի և Էմիի։ 

   Գիրքը ինձ շատ է դուր եկել,  այն յուրահատուկ է նրանով, որ սովորեցնում  է բարի լինել և օգնել աղքատ ընտանիքներին։ Հերոսներից ամենաշատը ինձ դուր է եկե Էմին, նա ինձ սովորեցրեց, որ մարդու կյանքում հարազատնեը ավելի կարևոր են քան իրերը։

 Ի՜նչ լավ էր, որ նրանց հայրը պատերազմից  վերադարձավ տուն հենց  Սուրբ Ծննդյան գիշերը։ Պարոն Մարչին դիմավորեցին ցնծալի աղաղակներով, ուրախության արցունքներով և կարոտալից համբյուրներով։ Բոլորը երջանիկ էին։

 

Բեթը պատուհանից դուրս նայեց. Ջոն ու Լորին բակում ձնեմարդ էին պատրաստել։ Ի՜նչ երջանիկ եմ։ Եթե միայն հայրիկն էլ վերադառնար…»,- մտածեց աղջիկը։