Շների մասին

fde6e531c061c035ddff465f73da724b

Շները զարմանալի ժամանակի զգացողություն ունեն։ Նրանք գիտեն, թե երբ է պետք գնալ զբոսնելու, երբ է ուտելու ժամը, երբ է իր տերը վերադառնում աշխատանքից։ Շները օգտակար են  որսերի ժամանակ, տնային կենդանիներին արածացնելու ժամանակ, տունը պահելու համար։ Շները նաև օգնում են ոստիկաններին՝ գողերին բռնելու համար։ Նրանք մարդկանց ամենամտերիմ ընկերներն են։ Առաջին մի քիչ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33.000 տարի առաջ։  Շները շատ լավ հոտառություն ունեն, օրինակ՝  հոտոտում են փայտը և երբ տերը շպրտում է փայտը նա հոտառությամբ գտնում է այն։

Դեպի սիրելի Ագարակ

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ տիկին Նունեի։

Մենք երկարացված օրվա ճամբարականներով գնացել էինք Ագարակ՝ տեսնելու նոր ծնված փոքրիկ  քուռակին, բայց ոչ միայն նրան տեսանք,  այլ տեսանք հավեր, այլ ձիեր, սիրամարգ, շներ, նապաստակ և բադեր։ Ես առաջին անգամ կերակրեցի մեծ ձիուն և նրան սիրեցի։ Մենք տեսանք թե ինչպես են վարժեցնում Մաշա ձիուն։ Ինձ դուր եկավ այս այցը դեպի ագարակ։

Թափառող Ջեկոն

Ջեկոն չկարողացավ հասնել գնացքին, բայց նորից շարունակեց ճանապարհը։ Ճանապարին նա հանդիպեց մի փոքրիկ մկնիկի և հարցրեց.

-Այս գնացքը ու՞ր էր գնում։

-Այս գնացքը գնում էր դեպի Վայոց Ձոր և շարունակում դեպի Երևան։

Ջեկոն հոգնած, հուսահատված, վերջապես հասավ Երևան, բայց այնքան հոգնած էր, որ գիշերեց մի փոքրիկ տնակում, որը  ոչ մեկին պետք չէր։ Առավոտյան նա լսեց մի ձայն.

-Ջե՜կո, Ջե՜կո։

Նա ուրախ, ուրախ վազեց դուրս և տեսավ իր տունը։

 

Путаница

Жили-били три кролика: На-на, Ни-ни, Ну-ну.

Однажды На-на  говорит:

-Давайте из глины построить замок, для  принцессы  Андалазии.

-Да, мы согласны.

Кролики начали построить замок.

Принцесса Андалази очень обрадовалась и стала жить в замке. На-на, Ни-ни, Ну-ну стали мушкетёрами принцессы.

-Помогите, помогите.
Мушкетёры слышали голос принцессы и бросились помочь. Оказалось принцессу хотел украсть дракон.

Кролики убили дракона, а кожу повесили на двери замка.

 

 

 

 

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր:

Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ, իսկ մի այլ վայրում իրար են հաջորդում տարվա տաք ու ցուրտ եղանակները: Ահա այդ տարբեր պայմաններում են աճում ու բազմանում տարբեր բույսեր: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները:

Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ’ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները:

Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անպատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները):

Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:

Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Ապա քլորոֆիլի օգնությամբ բույսը այդ նյութերից պատրաստում է սննդանյութեր: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում:  Բույսերում կուտակված սննդանյութերն օգտագործում են նաև մարդիկ և կենդանիները: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի   ծլոմեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Первый день весны

Наступила весна. В лесу животные проснулись и стали прыгать и веселится кроме медведя.

Зайчик стал стучать дверь спящего медведя:

-Проснись дядя Миша, весна наступила.

-Кто там стучит?

-Это я зайчик прыгунчик.

Медведь открыл дверь и сказал:

-Что зайчик соскучился.

-Да дядя Миша, давай весну встречать.

И все собрались вместе встречать весну.