Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

Այս ուսումնական տարվա սկիզբն ինձ համար դժվար էր, քանի որ ամեն ինչ նոր ձևաչափով
էր ՝ դասարանս փոխվել էր, ուսուցիչները նոր էին, միջավայրը ուրիշ: Հիմա ես սովորել եմ միջավայրին և ուսուցիչներին, սակայն դասարանի հետ դեռ չեմ համակերպվում…

Այս շրջանում եղեկ են և՛ դժվարություններ, և՛ ձեռքբերումներ՝

Որպես 9-րդ դասարանի սովորող ես ունեմ անհատական նախագիծ, որի վրա աշխատում եմ և կարծում եմ, որ այն բավականին ծավալուն է և հետաքրքիր: Ահա նախագիծը, որի հետ կարող եք ծանոթանալ անցնելով հղումով:

Առարկաները՝

Հայոց լեզու/ Գրականություն — Երկու առարկաներն էլ ինձ համար հեշտ են և լավ ստացվում են՝ չունեմ դժվարություններ:


Հանրահաշիվ/ Երկրաչափություն — Ունեմ որոշակի դժվարություններ, սակայն աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի ավելի լավ տիրապետեմ առարկաներին:

Անգլերեն — Լեզուն ինձ համար հեշտ է, չունեմ խնդիրներ կամ դժվարություններ:

Ռուսերեն — Լեզուն ինձ համար հեշտ է, չունեմ խնդիրներ կամ դժվարություններ:

Պատմություն — Առարկան հետաքրքիր է և չունեմ դժվարություններ:

Իրավունք — Առարկան հետաքրքիր է և չունեմ դժվարություններ:

Ֆիզիկա — Անցած տարիներին ինձ համար առարկան շատ բարդ էր և անհասկանալի, սակայն այս տարի այն իմ սիրելի առարկաներից է և չունեմ դժվարություններ:

Քիմիա — Առարկան հետաքրքիր է, սակայն երբեմն անհասկանալի հարցերի եմ հանդիպում, բայց դրանք լավ ուսումնասիրելուց հետո լուծում եմ:

Կենսաբանություն — Առարկան այդքան էլ ինձ մոտ չի ստացվում: Կան բաներ, որ շատ անհասկանալի են և հոգնեցնող, բայց աշխատում եմ ավելի լավ ուսումնասիրել:

Աշխարհագրություն — Դեռևս չեմ հանդիպել դժվար թեմաների և չունեմ խնդիրներ առարկայի հետ կապված, սակայն կուզեի, որպեսզի մենք նաև սովորեինք խնդիրներ լուծել:


Ռազմամարզական ճամբար
Սկզբում ես ուրախ չէի ճամբարի համար և կարծում էի, որ ամեն ինչ շատ վատ է անցնելու, սակայն բացի այն որ ուրախ անցավ, նաև ընթացքում շատ բաներ սովորեցի, որոնք ինձ կյանքում պետք կգան: Ճամբարի շնորհիվ մենք սովորեցինք տիրապետել ռազմամարզական ունակությունների, հմտությունների, սովորեցինք ապրել ոչ այնքան հեշտ պայմաններում և այլն: Մանրամասն հաշվետվության մեջ՝

Ընտրությամբ դասընթաց

Ես ընտրությամբ գործունեության երկու ժամը ընտրել եմ իսպաներեն, իսկ մյուս երկուսը՝ խոհարարություն:
Իսպաներենի ընտրության խումբ ես արդեն 4-րդ տարին է ինչ հաճախում եմ և ինձ դասերը շատ են դուր գալիս, սակայն խոհարարությունը առաջի անգամ փորձեցի և ինձ այդքան էլ դուր չեկավ: