Թումանյանական բառային ֆլեշմոբ

Ճանաչ-ծանոթ

Հավք-թռչուն

Զրնգան-բարձր, զիլ ձայն ունեցող

Մին-մեկ

Հյուղ-փոքրիկ տնակ, խրճիթ

Կալ-հացահատիկը կալսելու, մանրելու տեղ

Կափկափել-կտուցի բախյունով ձայն արձակել

Մայուն- գառների (ոչխարների) հանած ձայնը

Եղյամ-Խոտի վրա( գետնին) նստած աստղանման սառցային բյուրեղիկներ

Համառել-չզիջել

Կարգել-նշանակել

Ակ-այն տեղը,որտեղից դուրս է գալիս (բխում է) աղբյուրի ջուրը

Չրթչրթալ-թռչնային ձայն հանել

Չափար-ցանկապատ

Թևին տալ-թռչել

Շնչակտուր-շունչը կտրվելով

Հանդարտ-խաղաղ, հանգիստ, մեղմ

Հեզ-մեղմ, քնքուշ, նրբին

Վար-ներքև

Ցրտահար-ցրտից վնասված, ցուրտը տարած

Մի օրավար հող-մեկ օրում վարելու հող

Զարհուրած-սարսափած

Ռանչպար-հողագործ

Ղրկած-ուղարկած

Դուրս է գալիս-պարզվում է

Մի լուծ եզ-մի գութանով վար անող եզներ

Պարգև-նվեր, ընծա

Հափշտակել-խլել, գողանալ

Քթոց-բարակ ճյուղերից հյուսված զամբյուղ

Փչակ-ծառի բնի մեջ առաջացած խոռոչ

Գեթ-գոնե

Էս միջոցին-այդ ժամանակ

Տիրանալ-ուժով տեր դառնալ

Չարամիտ-չար մտքեր ունեցող

Պոչը քաշել-թողնել  հեռանալ

Իրավ-ճիշտ, իսկապես

Պահուստ-նեղ օրվա համար պահված բան

Կռավան-կռկռան

Զարհուրիկ-վախեցած, վախվորած

Անժաժ-անշարժ

Ճղնակոտոր-ճյուղերը կոտրված

Մարմանդ-մեղմ, հանդարտ, թույլ

Նազաթձուձ-մազերը խառնած, գզգզված

Կոկոս-արև ադարձային բույս

Ծակուռ-փչակ

Բոմբ-ռումբ

Ապրուստ-ապրելու միջոց

Ծեղ-չոր խոտ

Լղարել-նիհարել

Տռզել-գիրանալ, փքվել