Աշնան վերջին օրերը

blog

Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ                                                                                            Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու։

 

1.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շղարշ-քող, ծածկաքող

Խաշամ-ծառերից թափված աշնան տերև

Որոտալ-գոռալ, դղրդալ, շառաչել

 

  1. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Քամու ժամանակ խաշամը խշխշալով պարում է դաշտերում։

Սարերը հագել են մառախուղի շղարշներ։

Մեր ձեռքերը ավելի հմուտ ու նուրբ գործեր են անում, քան կենդանիներինը։

Հորդառատ անձրևից առաջ ամպերը որոտում են։

Օձերը, երբ վտանգ են զգում, սկսում են կծկծվել։

Մարդիկ ոչ թե պետք է ձեռքի ուժին դիմեն, այլ լեզվով բացատրեն։

 

  1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

«Աշնան վերջին օրերը»

 

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.
  2. Մշուշներիշղարշի տակ… Մառախուղի ծածկի տակ։
  3. Ամպը լեզուն կուլ է տվել… Չկարողանալ ձայն հանել։
  4. Ցերեկն էլ է ցրտից կծկվել… Ցերեկն էլ է այնքան ցուրտ, արև չկա, որ կարողանա շարժվել։

5. Կարդալիս՝

  1. ի՞նչ գույներ ես տեսնում-կապույտ, սպիտակ, մոխրագույն
  2. ի՞նչ ձայներ ես լսում-խշշոց, գոռոց, սվվոց

 

 

Հրատարակված

manehovsepyan

Ես Մանեն եմ, ծնվել եմ Երևանում, 2009թ.-ի հունիսի 13-ին: Սիրում եմ ստեղծագործել, երգել, կարդալ լողալ և ընտանիքիս հետ ճամփորդել։ Շարունակելի․․․

Թողնել մեկնաբանություն