Այց՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Նոյեմբերի 24-ին այցելեցինք Էրեբունի պատմահնագիտական
արգելոց-թանգարան։ Այնտեղ առաջին անգամ չէինք գնացել, բայց վերհիշեցինք այն ամենը ինչ մոռացել էինք։ “Պատմության” դասաժամին սովորել էինք Վանի թագավորության մասին։ Մեր գիտելիքների շնորհիվ շատ բաներ էլ մենք պատմեցինք թանգարում։ Ամենաշատը ինձ հետաքրքրեց Էրեբունիի ավերակ ամրոցը և հին պեղված իրերը։ Ծանոթացանք նաև Վանի թագավորության քարտեզի հետ, տեսանք Երևանի ծննդյան վկայականի սեպագիր արձանագրությունը և այլ հետաքրքիր բաներ։ Տպավորիչ ճանապարհորդություն էր։
Շնորհակալություն՝ ընկեր Տաթևին և ընկեր Ստելլային։

Հրատարակված

manehovsepyan

Ես Մանեն եմ, ծնվել եմ Երևանում, 2009թ.-ի հունիսի 13-ին: Սիրում եմ ստեղծագործել, երգել, կարդալ լողալ և ընտանիքիս հետ ճամփորդել։ Շարունակելի․․․

One thought on “Այց՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան”

Թողնել մեկնաբանություն