Երկրագործի ընթերցարան

Տնային աշխատանք

Ընթերցել ,,Երկրագործի ընթերցարան,,  ժողովածուն /2-3  բանաստեղծություն ընտրությամբ/: 

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:
    լծել—լծի տակ դնել անասուններին, որպեսզի սայլը՝ կառքը՝ արորը՝ գութանը քաշեն:
    հորովել—վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:
    հոտաղ—վարի եզների լուծին նստող կամ լուծի առջևից քայլող ու եզներին քշող տղա։
    մաճկալ—արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում:
    ճախարակ—մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով:
    ոստ—ծառի՝ թփի բարակ ճյուղ, շիվ:
    խայան—կամով ծեծած մանրացրած օրանը, որ պատրաստ է հավաքելու և մաղելու համար:
  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
    Բանաստեղծություն՝ ԳՈՒԹԱՆ
    Լուսը լուսացավ,
    Բարին շատացավ.
    Վաղ լուսաբացին
    Գութան լըծեցին.

    Բանաստեղծություն՝ ԻՄ ՊԱՊԸ

    Իմ պապը տնկել է
    Մեր գյուղի շիվերը,
    Իմ պապը պայտել է
    Մեր գյուղի ձիերը:
    Իմ պապը մեր գյուղի
    Պատերը շարել է
    Եվ բոլոր կամերը
    Մեն-մենակ քարել է:

    Բանաստեղծություն՝ ՀԱՍՈՒՆ ԱՐՏ
    Արտըս ոսկո՜ւն է…
    Նըման բոցերու
    Ցորենն է բըռնկեր`
    Առանց այրելու:
    ․․․
  • Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել: 
    Եվ պապը ակոսում
    Պառկել ու քնել է,
    Խառնվել այն հողին,
    Որ իրեն սնել է:

    ————————

Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով

Որբեր պահեմ մանածով։
—————————

  • Ընտրել բանաստեղծություն/ներ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել: 

Հրատարակված

manehovsepyan

Ես Մանեն եմ, ծնվել եմ Երևանում, 2009թ.-ի հունիսի 13-ին: Սիրում եմ ստեղծագործել, երգել, կարդալ լողալ և ընտանիքիս հետ ճամփորդել։ Շարունակելի․․․

Թողնել մեկնաբանություն