Վ․ Տերյանի Գիշեր և հուշեր ժողովածուի բառարան

Բանաստեղծությունը՝

Ցնորք

Բառարան

ցնորք—բացատրություն-տեսիլք, պատրանք—հոմանիշ-երազ։

խորունկ—բացատրություն-խորը—հոմանիշ-խորահատակ—հականիշ-ծանծաղ, մակերեսային։

թովչանք—բացատրություն-գրավչություն—հոմանիշ-հրապուրանք, հրապույր, հմայք, դյութանք, կախարդանք, զմայլանք։

հանգրվան—բացատրություն-հանգստանալու տեղ, կայան, կայարան—հոմանիշ-օթևան, իջևան, դադար, կանգառ։

Բանաստեղծությունը՝

Կույր լինելու ցանկություն

Բառարան

պճնել—բացատրություն-զարդարել, զուգել—հոմանիշ-սեթևեթել, պճնավորել, փառազարդել, շքեղազարդել։

դյութական—բացատրություն-կախարդաբան, մոգական—հոմանիշ-թովիչ, հրապուրիչ։

իղձ—բացատրություն-սրտի փափագ, բուռն ցանկություն, բաղձանք, տենչանք—հոմանիշ-ցանկություն։

մանրահոգ—բացատրություն-չնչին հոգսեր ունեցող։

 բյուր—բացատրություն-անչափ, անթիվ—հոմանիշ-բազում։

Բանաստեղծությունը՝

Իմ սիրտը միշտ

Բառարան

մորմոք—բացատրություն-կսկիծ, մրմուռ—հոմանիշ-ցավ, այրուցք։

անամոք—բացատրություն-անսփոփ։

Բանաստեղծությունը՝

Աշնան առավոտի երգը

Բառարան

արշալույս—բացատրություն— Լույսը բացվելու ժամանակը և հորիզոնի պայծառ լուսավորումը այդ պահին, մրմուռ—հոմանիշ-աևածագ, լուսաբաց, լուսադեմ—հականիշ-վերջալույս, արևամուտ, մայրամուտ։

Բանաստեղծությունը՝

Հեկեկում է անվերջ…

Բառարան

մենավոր—բացատրություն-անսփոփ։

վհատ—բացատրություն-հուսալքված, հույսը կորցրած,—հոմանիշ-հուսահատ, հուսաբեկ—հականիշ-անվախ, քաջ, անվհատ, արի։

անպատում—բացատրություն-անպատմելի, անասելի։











Հրատարակված

manehovsepyan

Ես Մանեն եմ, ծնվել եմ Երևանում, 2009թ.-ի հունիսի 13-ին: Սիրում եմ ստեղծագործել, երգել, կարդալ լողալ և ընտանիքիս հետ ճամփորդել։ Շարունակելի․․․

Թողնել մեկնաբանություն