Իմ Ամառային Արձակուրդը ☀️🍉⛱

Մի փոքր ներկայացնեմ տեսանյութի բովանդակությունը և իմ ամառային արձակուրդների որոշ հատվածները…

Ինչպես ամեն ամառ, այդպես էլ այս անգամ մենք ունեցանք ճամփորդական արձակուրդներ։ Առաջի ուղևորությունը եղավ դեպի Գորիս։ Գորիսի ճանապարհին կանգ առանք Շաքիի ջրվեժի մոտ, որի բարձրությունն էր 17 մետր։

Շաքիի ջրվեժի հետ կապված նույնիսկ լեգենդ կա:
Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին՝ նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով՝ իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Գորիսում գիշերեցինք “Միրհավ” հյուրանոցում։ Մյուս օրը եղանք Ակսել Բակունցի թանգարանում։ Թանգարանի բակը շատ հետաքրքիր ձևով էր զարդարված՝ ճիշտ Բակունցի ստեղծագործությունների հիման վրա։ Բակում տեսանք՝ միրհավին, ալպիական մանուշակին…

Երկրորդ օրը ուղևորվեցինք դեպի Խնձորեսկ։ Այնտեղ անցանք ճոճվող կամուրջի վրայով։ Հետո հյուր եղանք Հարթաշենի բնակիչներից մեկին։ Հետաքրքիր էր գյուղի, գյուղացիների առօրյայի հետ ծանոթանալը։

Մյուս օրը նախատեսել էինք գնալ Եղեգիս, սակայն Եղեգիսում չափից շատ շոգ էր և որոշեցինք շարունակել մեր ուղևորությունը դեպի Ծաղկաձոր։ Երկու օր էլ անցկացրեցինք այնտեղ և վերադարձանք Երևան։

Անկեղծ ասած, էլի քաղաքից դուրս տարբեր ուրիշ վայրերում էլ ենք եղել այս ընթացքում, բայց այս անգամ սրա մասին…

Հրատարակված

manehovsepyan

Ես Մանեն եմ, ծնվել եմ Երևանում, 2009թ.-ի հունիսի 13-ին: Սիրում եմ ստեղծագործել, երգել, կարդալ լողալ և ընտանիքիս հետ ճամփորդել։ Շարունակելի․․․

Թողնել մեկնաբանություն