Սխալներ…

Սխալներ, որոնք թույլ եմ տվել առանց գիտակցելու։ Երբ հիմա եմ հասկանում, որ սխալվել եմ։ Սխալվել ստացվում է պատահական, սակայն շատ արագ, իսկ հետո սկսում ես մտածել, վերլուծել ու զղջալ։

Չնայած մարդիկ սովորում են իրենց սխալների վրա…

Այստեղ գրում եմ իմ անձնական սխալների և կարծիքի մասին, սակայն ոչ մեծ սխալների մասին։

Համենայն դեպս, այսօր մի քանի սխալ եմ արել, բայց ոչ հատուկ՝ ուղղակի ստացվել են։ Կարծում եմ դրանք ստացվում են, երբ շատ մտքերի մեջ ես լինում։ Առավել ևս, երբ այսօր ամեն ինչ լարված է՝ մտքերի մեջ ես ընկնում և ուզում ճիշտը գտնել, սակայն սխալներ ես գործում։

(Ընկեր Տաթև, կներեք, որ այսօր անուշադիր էի և դասի ընթացքում և առհասարակ: Անկեղծ չէի ուզում… )

Մարդը չի կարող անսխալ լինել, բայց կարող է դրա վրա աշխատել և ուղղել նրան…

Առաջարկում եմ այս շարադրությունը կարդալ լսելով այս երգը՝ https://www.youtube.com/watch?v=OOgvDiXl6hA