Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Կարծում եմ, որ ստեղծագործությունը ունի փոխաբերական իմաստ։ Յուրաքանչյուրը իր սեփակա՛ն տեղը պետք է ունենա աշխարհում, որին նա հասել է իր ուժերով, այլ ոչ թե ձեռք է բերել ուրիշների բարեգործության շնորհիվ։ Չնայած որ դեմ եմ այն մեջբերումներին, որտեղ հեղինակը անընհատ ժխտում է Աստծո գոյության մասին…

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 
Եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Այստեղ հեղինաը չի ուզում ոչ ոքի խղճանքը կամ օգնությունը, այլ ուզում է ինքը աշխատել և հասնել իր նպատակին՝ սեփական ուժերով։